Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուսաստանն ամրպանդում է Չինաստանի հետ կապերը՝ մարտահրավեր նետելով Թրամփին

Ռուսաստանն ամրպանդում է Չինաստանի հետ կապերը՝ մարտահրավեր նետելով Թրամփին
07.06.2019 | 09:36

Հաճախ չէ Վլադիմիր Պուտինը պատրաստ լինում սամիթում գլխավոր դերն ինչ-որ մեկի հետ կիսել, հատկապես իր հրավիրած սամիթում: Բայց Չինաստանի նախագահ Սի Ձինպինը սովորական հյուր չէ՝ գրում է Financial Times-ը: Սին Ռուսաստան է ժամանել չորեքշաբթի և նրան ընդունում են իբրև Պուտինի մերձավորագույն դաշնակցի: Եվ Մոսկվան, և Պեկինն ԱՄՆ-ի կրակի տակ են՝ ծայրահեղ պատժամիջոցների կամ Դոնալդ Թրամփի առևտրային պատերազմի: Եվ Պուտինը, և Սին ջերմ բարեկամություն են հաստատել, որ մարտահրավեր է նետում երկու երկրների տասնամյակների անվստահությանը: Երկու նախագահները կառուցում են կապեր, որոնց կարևորությունը աճում է և նրանք մարտահրավեր են նետում այն վերլուծաբանների սպասումներին, որ դաշինքին երկար կյանք չեն տալիս:

«Ենթադրվում է, որ սամիթը կավելացնի ալյանսի կշիռը, որ արդեն ներառում է համագործակցությունը էներգետիկայի ու պաշտպանության ոլորտում: Սպասվում է, որ նախագահները երկու հայտարարություն կանեն: Մեկը նվիրված կլինի երկու երկրների կապերին: Երկրորդը կդատապարտի «միջազգային համակարգում հեգեմոնիկ գերակայությանը», որ հղում է ԱՄՆ-ի առևտրային պրակտիկային և պատժամիջոցներին»՝ գտնում է Չժան Սիանը՝ Շանհայի Արևելաչինական մանկավարժական համալսարանի ռուսագիտության ամբիոնի պրոֆեսորը: «Անցած շաբաթ ՉԺՀ ԱԳ փոխնախարար Չժան Խանխուեյը Սիի այցը Ռուսաստան անվանեց դարակազմիկ, որ կամրապնդի հարաբերությունների հիմքերը: Սպասվում է, որ սամիթը կընդլայնի համագործակցությունը էներգետիկայի, ավիացիայի ու կապի ոլորտներում, նաև գյուղատնտեսության. Ֆինանսների, տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի»՝ ասել է Չժան Սիանը: ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցների սահմանման ռիսկը ակտիվացրել է Ռուսաստանի ու Չինաստանի գործարքները պաշտպանելու ջանքերը տարբեր միջոցներով՝ օրինակ՝ ոչ դոլարային համակարգերը՝ գտնում է Սիանը: Դա ռեալ սպառնալիք է երկու երկրները համար և հիմա լուրջ քննարկվում են արձագանքելու տարբերակները: Ռուսաստանը վճռական շրջադարձ արեց Չինաստանի կողմը, երբ ԱՄՆ-ը և ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանեցին ՌԴ-ի դեմ Ղրիմի անեքսիային ի պատասխան: Մոսկվան Պեկինի մեջ տեսավ հուսալի գործընկերոջ՝ նավթ, գազ, բնական պաշարներ վաճառելու համադրությամբ և արևմտյան ֆինանսավորման կրճատումը փոխհատուցելու համար: Երկու նախագահների անձնական սերտ կապերի շնորհիվ Ռուսաստանն ու Չինաստանը գտան շահերի համընկնման կետեր՝ Թրամփի վարչակազմի մարտական քաղաքականության դեմ հանդիման: «Այս պահին նրանց միավորում է ընդհանուր գործը՝ ԱՄՆ-ի գլոբալ առաջնորդության դեմ, քաղաքական դիմակայության ընդհանուր շահը, ավտոկրատիկ համակարգերի նմանությունը, երկու նախագահների անձնական մտերմությունը, որ ձգտում են իրենց ձեռքում հնարավորինս շատ իշխանություն կուտակել»՝ գտնում է է Ֆրեդերիկ Կեմպեն՝ Ատլանտյան խորհրդի ամերիկյան վերլուծական կենտրոնի նախագահը: 2018-ի սեպտեմբերին Չինաստանն առաջին անգամ հրավիրվեց մասնակցելու սառը պատերազմի ավարտից հետո մեծագույն համատեղ զորավարժություններին, իսկ դեկտեմբերին սկսեց աշխատել Ռուսաստանի և Չինաստանի միջև առաջին գազատարը, միայն անցյալ տարի երկկողմ առևտրի ծավալը մեծացել է 24,5%:

Հաշվի առնելով նրանց վիթխարի տնտեսական տարբերությունը՝ 1990-ին Ռուսաստանի տնտեսությունը 40% մեծ էր ՉԺՀ տնտեսությունից, հիմա ՉԺՀ տնտեսությունը 8 անգամ մեծ է և աճում է ավելի արագ տեմպերով, հարաբերությունները բոլորովին էլ հավասարակշռված չեն՝ չնայած հավասարության մասին Պեկինի հրապարակային հայտարարություններին: Ապրիլին Պեկինում հանդիպման ժամանակ Պուտինը իր աջակցությունը բարձրաձայնեց չինական Մետաքսի ճանապարհի մարտավարությանը, չնայած Մոսկվայում շատերի անհանգստությանը, որ ընդլայնման չինական նախաձեռնությունը ոտնձգում է Կենտրոնական Ասիայում ՌԴ ազդեցության գոտիներում: Թեպետ ՌԴ-ն ավելի շատ ունի ՉԺՀ-ի կարիքը, Պեկինը երջանիկ է ունենալ նավթի ու գազի բարեկամ մատակարար: Չլինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, Չինաստանը հմուտ օգտագործել է Մոսկվայի ձայնը և պատմական կապերը Փխենյանի հետ՝ ազդելու Հյուսիսային Կորեայի ապագայի վերաբերյալ դիվանագիտական բանավեճերի վրա:


Պեկինի ու Վաշինգտոնի առևտրական վեճը նշանակում է, որ խոզաբուծության ու թռչնաբուծության ռուսական սեկտորը կարող է փոխհատուցել անկման մի մասը, եթե չինական ընկերություններն այլևս գնումներ չանեն ԱՄՆ-ից: Չինաստանն էլ ցանկություն ունի ներդրումներ անել ռուսական պետական հատվածում ու Արկտիկայում:
Հենրի Ֆոյ, Քրիստիան Շեպարդ, Financial Times


Հ.Գ. Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը, որին հրաժարվել է ներկա լինել ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը, դառնալու է ռուս-չինական հարաբերությունների բենեֆիս: Տրենդը իրավիճակային է և պատասխանն է Թրամփի «Նախևառաջ Ամերիկան» քաղաքականության: Իսկ եթե 2020-ին Դոնալդ Թրամփը հրաժե՞շտ տա Սպիտակ տանը: Փոխվելու՞ է առևտրատնետեսական ու ռազմաքաղաքական դաշինքների տրամաբանությունը աշխարհում: Լոնդոնում Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիային խոստանում էր ֆանտաստիկ առևտրատնտեսական պայմանագիր, որի նպատակը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի լիակատար հեռացումն է: Աշխարհի առևտրատնտեսական քարտեզում ևս կատարվում են գլոբալ փոփոխություններ, որ պայմավորելու են ֆինանսների տեղաշարժը ու քաղաքական գերակայությունների վերանայումներ: Հայաստանի տեղն այդ փոփոխություններում դեռ անորոշ է: Համենայն դեպս միջազգային տնտեսական ծրագրերում մասնակցության ու արտասահմանյան ներդրումների հեռանկարով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու միջազգային տնտեսական համաժողովին, ի՞նչ փաթեթով ու ի՞նչ ակնկալիքներով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ